Լրահոս

21.03.2012 13:02


ԵՄ-ն պատրաստվում է նոր պատժամոջոցներ կիրառել Բելառուսի, Սիրիայի և Իրանի նկատմամբ

ԵՄ-ն պատրաստվում է նոր պատժամոջոցներ  կիրառել Բելառուսի, Սիրիայի և Իրանի նկատմամբ

Ինչպես տեղեկացնում է «Ֆրանս Պրեսը», մարտի 22-23–ը  ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների  հանդիպման ժամանակ քննարկվելու են նոր «նպատակային պատժամիջոցները» Բելառուսի, Սիրիայի և Իրանի նկատմամբ, որոնք պայմանավորված են այդ երկրներում ստեղծված իրավիճակով։ ԵՄ «սև ցուցակում» կարող են հայտնվել բելառուսական մոտ 29 կազմակերպություններ՝ ակտիվների սառեցմամբ: Նույն պատժամիջոցները կկիրառվեն նաև Սիրիայի դեմ: Արտգործնախարարները քննարկելու են նաև  Դամասկոսի վրա դիվանագիտական ճնշման ուժեղացման հնարավորությունը: «Սև ցուցակում» կարող է հայտնվել նաև Բաշար Ասադի կինը` Ասմու Ասադը: Սիրիայում և Իրանում ստեղծված իրավիճակի քննարկմանը մասնակցելու է նաև Թուրքիայի արտգործնախարար Ա. Դավութօղլուն: 

Այս խորագրի վերջին նյութերը