Այսօր կբացվի գոբելենի արվեստի հիմնադիր Կարապետ Եղիազարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը
Մարտի 21-ին՝ ժամը 16–ին, Նկարիչների միության ցուցասրահում տեղի կունենա վաստակավոր նկարիչ, Հայաստանում գոբելենի արվեստի հիմնադիր Կարապետ Եղիազարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսը նվիրված է արվեստագետի 80-ամյա հոբելյանին:
Ներկայացված են 100-ից ավելի գոբելենային և գեղանկարչական աշխատանքներ:
Ժամանակակից հայկական գոբելենի զարգացման սկիզբը կապված է մեծանուն արվեստագետ, գեղանկարիչ և խճանկարի հմուտ վարպետ Կարապետ Եղիազարյանի անվան հետ: Նա առաջինն էր, ով մեր հանրապետությունում 1960-ականների սկզբներին անդրադարձել է արվեստի այս նոր ժանրին: Նրա ազդեցությունը իրենց վրա զգացել են Հայաստանի բոլոր նկարիչները, որոնք աշխատում են դեկորատիվ-կիրառական արվեստի այդ ոլորտում:
Նա հեղինակ է բազմաթիվ մեծածավալ գոբելենների, ինչպիսին են Մարզահամերգային համալիրի վարագույրը` 360 մ, Շախմատի տան 4 գոբելենները` յուրաքանչյուրը 20 մ, Գյումրիի Մռավյանի անվան թատրոնի նախասրահի 8 գոբելենները` յուրաքանչյուրը 20 մ, վարագույրներ Ուստ - Կամենագորսկ քաղաքում` 440 մ, Վոլգոդոնսկ քաղաքի համար` 160 մ և այլն:
Կարապետ Եղիազարյանը հեղինակ է գեղանկարչական բազմաթիվ կտավների, որոնցից առանձնանում են հատկապես «Հակասուպրեմատիզմ» շարքի աշխատանքները:
Կարապետ Եղիազարյանի ստեղծագործական ջանքերի շնորհիվ գեղարվեստական գործվածքի արվեստը տարածում գտավ ոչ միայն Հայաստանում, այլ նաև լայն ճանաչման արժանացավ միջազգային գեղարվեստասեր հանրության կողմից:

Ցուցասրահի հասցեն է` ք. Երևան, Աբովյան 16