Մարտի 20-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքին հարակից անտառում այրվել է 1 հա խոտ և եղևնու 10 տնկի, իսկ Ճամբարակ քաղաքում` 2000 քմ խոտ:
Տավուշի մարզի Դեղձավան գյուղի տարածքում այրվել է 1,5 հա դեղձի այգի և 5,5 հա խոտածածկ տարածք, «Տավուշ» ջրամբարի մոտ` շուրջ 8000 քմ, Խաշթառակ գյուղում` ևս 8000 քմ, Հաղթանակ գյուղում` 2000 քմ, Ակնաղբյուր գյուղում` մոտ 7000 քմ խոտ:
Արարատի մարզի Շահումյան գյուղում այրվել է մոտ 250 քմ մակերեսով խոտածածկ տարածք և եղեգնուտ: Լոռու մարզի Դեբեդ համայնքում` 3 հա, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում` 500 քմ խոտ և 6 պտղատու ծառ, Մասիսի գերեզմանատան մոտ` 5000 քմ խաղողի այգի և 3000 քմ խոտ, Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղի «Թեզխարաբ» կոչվող տարածքում` 3000 քմ խոտ և 4 տնկի:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին այրվել է 1,5 հա խոտ, Ակնաղբյուր-Աչաջուր ավտոճանապարհի մոտ` 1200 քմ խաղողի այգի, Բյուրական-Աշտարակ ավտոճանապարհին` 4 հա խոտ, Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհին («Քարինտակ» կոչվող տարածքում)` 1 հա խոտ և 400 քմ մակերեսով բարդու տնկիներ:
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ այրվել է 550 քմ խոտ և կոճղեր, իսկ «Երևանյան» լճին հարակից տարածքում` 700 քմ խոտ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարների կողմից մեկուսացվել են և մարվել: