Դպրոցի տնօրենի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար հարուցվել է քրեական գործ
ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ` դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու համար:
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի թիվ 97 ավագ դպրոցի տնօրենը 2011թ. նոյեմբեր ամսին նույն դպրոցի ուսուցիչներից մեկի միջոցով ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող միջնակարգ կրթության վկայականում այն մասին, որ Ռ. Կարապետյանն ավարտել է Երեւանի Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցը:
Պարզվել է նաեւ, որ վերոնշյալ արարքի համար դպրոցի տնօրենը Ռ. Կարապետյանի հանգուցյալ հորից` Հ. Կարապետյանից, ստացել է 700 ԱՄՆ դոլար գումար:
2012թ. հունվարին Ռ. Կարապետյանը ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող միջնակարգ կրթության նշված կեղծ վկայականը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է: