Լրահոս

21.03.2012 10:50


Այսօր ԿԸՀ–ն քննարկելու է Խաչատուր Սուքիասյանի դիմումը

Այսօր ԿԸՀ–ն քննարկելու է Խաչատուր Սուքիասյանի դիմումը

Այսօր՝ մարտի 21–ին, ԿԸՀ–ն քննարկելու է 3 դիմում։ Դրանցից մեկը Խաչատուր Սուքիասյանի դիմումն է, որը վերաբերում է Սուքիասյանի՝ ԿԸՀ ներկայացրած փաստաթղթերին։ Ավելի վաղ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը գրություն էր ուղարկել թիվ 10 ԸԸՀ–ին՝ խնդրելով անվավեր համարել մինչ այդ իր կողմից տրամադրված տեղեկանքը։ Տեղեկանքը հաստատում էր, որ Խաչատուր Սուքիասյանը վերջին 5 տարում մշտապես բնակվել է Հայաստանում։ Սուքիասյանը դիմումով պահանջում է գրանցել իր թեկնածությունը՝ նշելով, որ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության երկրորդ հաշվարկը սխալ է կատարվել։

Նույն՝ թիվ 10 ընտրատարածքում առաջադրվել է նաև Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Սարիբեկ Սուքիասյանը, ով կմասնակցի պայքարին, եթե ԿԸՀ–ն մերժի Խաչատուր Սուքիասյանի դիմումը։

Այս խորագրի վերջին նյութերը