Լրահոս

21.03.2012 10:38


Ջերմուկի հասարակությունը դեմ է հանքի շահագործմանը

Ջերմուկի հասարակությունը դեմ է հանքի շահագործմանը

Հուսիկ Ղամբարյան` «Ջերմուկ գրուպ». «Մենք կարճ ժամանակահատվածում մտել ենք համաշխարհային շուկա: Որևէ մի տեկտոնական շարժում, որ լինում է, ջրի ոչ միայն որակական տեսակն է փոխվում, այլ նաև քանակն է ընկնում: Կարող է պատահի՝ այդ շարժումների ժամանակ այդ ջուրը, փաստորեն, չհոսի, կտրվի»։

Ստեփան Ավագյան` «Ջերմուկ Աշխարհ» գլխավոր բժիշկ. Ես լսել էի մինչ այդ, որ Ջերմուկի տարածաշրջանում կա ոսկու հանքավայր,  որը մեծ շահույթներ կբերի: Բայց ու՞մ ենք թողնելու մեր  առողջարանային Ջերմուկ քաղաքը: Ոսկու հանքի տերերի՞ն: Ես կատեգորիկ դեմ եմ, որպես բժիշկ ինձ ասեք` ես ինչ պիտի անեմ: Ջերմուկը ստեղծվեց երկու կարևորագույն հիմնասյուների վրա` հանքային ջրի արտադրություն, առողջարանային բուժում»։

Հակոբ Հակոբյան`«Մոր և մանկան» առողջարանի գլխավոր բժիշկ. «Միշտ հարց են տալիս` ինչի՞ համար գանք Ջերմուկ: Ջերմուկում դուք կարող եք տեսնել ճերմակ ձյուն, կանաչ տերև: Շատ կուզեի տեսնել այդ մարդուն` հարցնեի. դու կգա՞ս Ջերմուկ, վերականգնես քո առողջությունը, երբ որ գիտես, որ մոտակա տարածքում ինչ-որ ռադիոակտիվ նյութեր են արտահանվում»:

Ռոմիկ Աբրահամյան` գեոդոզիստ. «Ամուլսարի լեռնաշղթայում 50 կմտարածքում 1985-89 թվականներին կատարել ենք  հետախուզական, հետազոտական աշխատանքներ: Այդ աշխատանքները ղեկավարում էր Ալեքսանդր Աղասյանը: Նա ասաց, որ հայտնաբերել ենք և' ոսկի, և' ուրան, սակայն, հնարավոր չի շահագործել, որովհետև այնտեղ գտնվում է ուրանի հանքավայր: Հետևաբար ոչ միայն կվնասվի տարածաշրջանը, այլ նաև ինչպես գիտեք ստորգետնյա հազար ու մի ուղիներով վտանգի կենթարկվի ամբողջ Հայաստանի 80%-ը»:

Հասմիկ Սարգսյան` «Արմենիա» առողջարան բժշկուհի.  «Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ գալիս են բուժվելու, առողջանալու և ասում են` մենք աշխարհի շատ քաղաքներում ենք եղել, բայց Ջերմուկի ջուրն ուրիշ է: Մարդիկ այստեղ գալիս են էկոլոգիապես մաքուր սնունդ ուտելու համար: Ինչպե՞ս եք պատկերացնում` մենք շահագործում ենք ոսկու հանք, ծանր մետաղների հետ դուրս են գալիս ռադիոակտիվ նյութեր, որոնք նստելու են մեր բույսերի վրա, անձրևաջրերի հետ անցնելու են ընդերք, խառնվելու են խմելու ջրին, հանքային ջրին: Այդտեղ շատ մեծ չափի կակաչներ են աճում: Մեկ տարվա ընթացքում Կեչուտ գյուղում շատ արագ ավելացան ուռուցքային հիվանդությունների թիվը, չգիտեմ ինչի հետ է դա կապված: 6 լեյկոզի դեպք` 4 մահվան ելքով: Լինելով բժիկ, լինելով ջերմուկցի` ես պատրաստ եմ պայքարելու երիտասարդների հետ այդ չարիքի դեմ...»։

«Ջերմուկը հանք չի դառնա»  քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը