Լրահոս

21.03.2012 10:32


ՀԱԿ–ից առաջադրվել է 15 թեքնածու

ՀԱԿ–ից առաջադրվել է 15 թեքնածու

Մայիսի 6–ին կայանալիք ԱԺ ընտրությունների՝ մեծամասնական ընտրակարգով առաջադրումների գործընթացը շարունակվում է։ Երեկվա դրությամբ Հայ ազգային կոնգրեսից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեքնածուների թիվը 15–ն է։ Այսպես, թիվ 2 ընտրատարածքում առաջադվել է Վլադիմիր Կարապետյանը, թիվ 4 ընտրատարածքում՝ Արամ Մանուկյանը, թիվ 8–ում՝ Վահագն Խաչատրյանը, թիվ 10–ում՝ Խաչատուր և Սարիբեկ Սուքիասյանները, թիվ 12 ընտրատարածքում առաջադրվել է Տիգրան Տեր–Պետրոսյանը, թիվ 14 ընտրատարածքում՝ Ռազմիկ Պետրոսյանը, թիվ 15 ընտրատարածքում՝ Մկրտիչ Սափեյանը, թիվ 23 ընտրատարածքում՝ Վարդան Ջհանգիրյանը, թիվ 24 ընտրատարածքում՝ Սպարտակ Ջիվանյանը, թիվ 25 ընտրատարածքում՝ Սասուն Միքայելյանը, թիվ 26 ընտրատարածքում՝ Խաչիկ Ավետիսյանը, թիվ 37 ընտրատարածքում՝ Վարազդատ Վարդազարյանը, թիվ 38 ընտրատարածքում՝ Դավիթ Մաթևոսյանը, թիվ 39 ընտրատարածքում՝ Ավետիք Ավետիսյանը, թիվ 41 ընտրատարածքում՝ Սպարտակ Հարությունյանը։ Թիվ 9 ընտրատարածքում առաջադրվելու է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։

Այս խորագրի վերջին նյութերը