Բրայզան մեկնաբանել է Թուրքիայի վարչապետի հայտարարությունը
Ինչպես հաղորդում է АНС-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան անդրադարձել Է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ադրբեջանի խորհրդարանում արած հայտարարությանը։ Էրդողանն ասել էր, որ հայ-թուրքական սահմանը չի կարող բացվել, մինչև չլուծվի ղարաբաղյան հակամարտությունը։ Բրայզան հիշեցրել է Թուրքիայի վարչապետի 2 շաբաթ արած մեկ այլ հայտարարություն. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է զուգահեռաբար ընթանա հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հետ»։ Բրայզայի խոսքերով, ապրիլի 22-ին Թուրքիայի և Հայաստանի կողմից համաձայնեցված «ճանապարհային քարտեզը» շարունակում է ուժի մեջ մնալ։ «Պետք է հաշվի առնել մեկ բան՝ ապրիլի 22-ին Թուրքիան և Հայաստանը հայտարարել են «ճանապարհային քարտեզի» շուրջ համաձայնության գալու մասին, ինչը ենթադրում է երկկողմ հարաբերությունների նորմալացում։ Սահմանի բացումը, ինչը նախատեսված է համաձայնագրով, պետք է իրականանա հաջորդ փուլում։ Իսկ մինչ այդ նախաձեռնվելու են այլ քայլեր»,-հայտարարել է Բրայզան։