Լրահոս

18.05.2009 10:23


Հայաստանը 10–րդն է

Հայաստանը 10–րդն է

Մայիսի 16-ին Մոսկվայում տեղի ունեցած «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղթել է Նորվեգիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռիբակը։ 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Իսլանդիայի ներկայացուցիչը, 3-րդը՝ Ադրբեջանի։ Հայաստանի ներկայացուցիչներ Ինգա և Անուշ Արշակյան քույրերը՝ «Նոր պար» երգով եզրափակել են լավագույն տասնյակը։

Արդեն հայտնել էինք, որ Եվրատեսիլի կազմակերպիչները, տուրք տալով ադրբեջանցիների բողոքներին, արգելել էին «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի պատկերն օգտագործել Հայաստանը ներկայացնող տեսահոլովակում։ Փոխարենը, Հայաստանի գնահատականները ուղիղ եթերում հայտարարելու ժամանակ, նախորդ Եվրատեսիլին Հայաստանը ներկայացնող Սիրուշոյի ձեռքին հենց «Տատ ու պապի» նկարն էր։

Այս խորագրի վերջին նյութերը