Լրահոս

20.03.2012 16:33


ՀՀ ԱԺ պատգամավորները կմեկնեն Բաքու

ՀՀ ԱԺ պատգամավորները կմեկնեն Բաքու

ՀՀ պատվիրակությունը կմասնակցի «Եվրանեստի» խորհրդարանական վեհաժողովի 2–րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա ապրիլի 1–4–ին Բաքվում։

ՀՀ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը նշել է, որ այս պահին դեռ հայտնի չէ պատվիրակության կազմը։ Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է պատվիրակության անվտանգության երաշխիքներ տրամադրի։ Հայտնի է միայն, որ Բաքու կգնան «Եվրանեստի» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը և Արտակ Զաքարյանը։ Պատվիրակությունները կազմված են 10 հոգուց։ ԱԺ պատգամավոր Զաքարյանը նշել է, որ վերջնական կազմը հայտնի կլինի վաղը։

Այս խորագրի վերջին նյութերը