ՀԱԿ անդամ. «Որևէ դժգոհության մասին խոսք լինել չի կարող»
Գյումրիում լուրեր են պտտվում, թե ՀԱԿ համամասնական ցուցակի հետ կապված՝ որոշակի դժգոհություններ են առաջացել ՀԱԿ–ի Գյումրիի կառույցում: Մասնավորապես, Կոնգրեսի տեղի կառույցների ղեկավարները դժկամությամբ են ընդունել այն փաստը, որ համամասնական ցուցակի քննարկվող տարբերակում Գյումրիից ոչ ոք ընդգրկված չէ, իսկ Շիրակի մարզից ընդգրկվել է միայն Պետրոս Մակեյանը:
Սակայն Գյումրու ՀՀՇ խորհրդի նախագահ Մուրադ Գիրգորյանը «7օր»–ի հետ զրույցում հերքել է այս տեղեկատվությունը՝ նշելով, որ ցուցակն այսօր կամ վաղը կհրապարակվի, և կտեսնենք, որ այնտեղ Շիրակի մարզից այլ մարդիկ էլ են ընդգրկված։
–Կարծում եմ, որ սպասվող ցուցակում դուք կտեսնեք Շիրակի մարզի ՀՀՇ կառույցների որոշ ներկայացուցիչների, և այս առումով որևէ դժգոհության մասին խոսք լինել չի կարող,-նշել է Մուրադ Գրիգորյանը:

Դերենիկ Մալխասյան