Լրահոս

17.01.2011 13:09


Ապահովագրական ընկերությունն առաջին զանգը ստացել է Ամանորի գիշերը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ռեսո» ապահովագրական ընկերության տնօրեն Սամվել Գրիգորյանը ներկայացրել է մի շարք տվյալներ՝ կապված հունվար ամսվա 15 օրերի վիճակագրության հետ։ Բանախոսը նշել է, որ նրանք առաջին զանգը ստացել են հենց Ամանորի գիշերը ժամը մեկի սահմաններում, իսկ առաջին մեկ-երկու օրվա ընթացքում արդեն գրանցվել էր 30 զանգ։ Նա ասաց, որ այսօրվա դրությամբ ստացվել է 174 զանգ, որոնցից 43-ը ներկայացված դիմումներ են և մոտակա օրերս վարորդները կստանան փոխհատուցումը։ 31 դեպքում մեղավորը դիմացի վարրորդն է եղել։ Հաջորդ 27-ում վարորդները եկել են փոխհամաձայնության, և այդ դեպքում ապահովագրական փոխհատուցում չկա։ Իսկ 70 դեպք էլ գտնվում է քննության փուլում, և Ճանապարհային ոստիկանությունից պատասխան ստանալու դեպքում կտրվեն նաև փոխհատուցումները։

Այս խորագրի վերջին նյութերը