ՀՀ նախագահ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին:
Հանրապետության Նախագահը, վերահաստատելով մեր երկրի հավատարմությունը եվրոպական արժեքներին, գոհունակությամբ արձանագրել է, որ «Արևելյան գործընկերության»՝ օրերս Պրահայում տեղի ունեցած գագաթնաժողովը հաջող մեկնարկ է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդելու և կապերի հետագա ընդլայնման համար: Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ հաճախակի հանդիպումներն ու քննարկումները վկայում են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընդլայնվող օրակարգի մասին, ինչպես նաև հնարավորություն են ընձեռում արագ արձագանքել ու լուծումներ տալ առաջ եկած խնդիրներին: Զրուցակիցները դրական են գնահատել «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ հավասարակշռված մոտեցումների ամրագրումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից՝ Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն ու Փիթեր Սեմնեբին անդրադարձել են նաև հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներին և Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների հետագա խորացմանը վերաբերող հարցերի:
Հանրապետության Նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ մեր երկիրը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, մադրիդյան առաջարկությունների հիման վրա, միջազգային իրավունքի և հիմնարար փաստաթղթերի բոլոր՝ ինքնորոշման իրավունքի, ուժի կիրառման բացառման և ԵԱՀԿ արտգործնախարարների հելսինկյան հայտարարությունում ամրագրված սկզբունքների համաձայն:
Սերժ Սարգսյանն ընդգծել է ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ու ժամկետներում Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու մեր երկրի պատրաստակամությունը, մեկ անգամ ևս շեշտելով, որ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին որևէ միջամտության փորձ կարող է միայն բացասաբար անդրադառնալ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վրա:
Փիթեր Սեմնեբին Հանրապետության Նախագահին տեղակացրել է Պրահայում տեղի ունեցած էներգետիկ և տրանսպորտային խնդիրներին նվիրված «Հարավային միջանցք» գագաթնաժողովի արդյունքների ու այդ ուղղությամբ Եվրամիության կողմից ձեռնարկվելիք քայլերի մասին: