Լրահոս

16.05.2009 14:56


Նաիրիտում տեղի ունեցած պայթյունը բնակչության վրա ազդեցություն չի ունեցել

Նաիրիտում տեղի ունեցած պայթյունը բնակչության վրա ազդեցություն չի ունեցել

Բնապահպանության նախարարության  շրջակա միջավայրի պահպանման վարչության պետ Արա Գաբրիելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ մայիսի 14-ին «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած պայթյունը բնակչության վրա ազդեցություն չի ունեցել.

-Տեխնոլոգիան այնպիսին է, որ պայթյունի ընթացքում այրվում  են միայն ածխաջրածիններ, որոնց մեջ այլ խառնուրդներ չկան։ Ածխաջրածինների այրման հետևանքով առաջանում է հիմնականում ածխաթթու գազ և ջուր, որոնք անվնաս են։ Մեր նախարարության մոնիտորինգի կենտրոնը նոր տեղադրված ավտոմատ կայանի շնորհիվ անընդհատ չափումներ է իրականացնում։ Մթնոլորտում այդ ժամերին հայտնաբերվել է ընդհանուր ֆոնային աղտոտվածությունից բարձր շմոլ գազի և ազոտի օքսիդների առկայություն, ինչը, սակայն, շատ հեռու է թույլատրելի սահմանային կոնցենտրացիան գերազանցելուց։

Միաժամանակ, Արա Գաբրիելյանի հավաստմամբ՝ գործարանի շրջակայքից վերցվել է օդի նմուշ, որում ևս քլորի օրգանական միացություններ չեն հայտնաբերվել։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը