Լրահոս

17.03.2012 11:29


Էրդողանին հանդուրժողականության մրցանակը չշնորհվեց

Էրդողանին  հանդուրժողականության մրցանակը չշնորհվեց

Ըստ Թուրքական կառավարության տարածած հաղորդագրություն՝ մարտի 17-ին վարչապետ Ռեջեբ Էրդողանի Գերմանիա կատարելիք այցը հետաձգվում է: Պատճառը՝  Աֆղանստանում ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով 12 թուրք զինվորների մահվան դեպքն է։

Թուրքական  «Zaman»–ի փոխանցմամբ՝ այդպիսով Էրդողանը չի կարողանա մասնակցել «Steiger Awards»-ի մրցանակաբաշխությանը և ստանալ իրեն շնորհվելիք մրցանակը:

Ինչպես ավելի վաղ հաղրոդել էինք, «Steiger Awards» հաստատությունը ամենամյա մրցանակներ է շնորհում հանդուրժողականության, լրատվության, սպորտի և արվեստի բնագավառներում ներդրում ունեցած անձանց: Այս անգամ հանդուրժողականության համար տրվող մրցանակը հանձնվելու էր Թուրքիայի վարչապետին:

Իր հերթին  «Steiger Awards»-ը փոխել է Էրդողանին տրվելիք մրցանակի անվանակարգը: Էրդողանին հանձնվելու  է մրցանակ՝ որպես «50-ամյա թուրք-գերմանական բարեկամության խորհրդանիշ»։

Այս խորագրի վերջին նյութերը