Լրահոս

17.03.2012 09:13


Շարլիզ Թերոնը երեխա է որդեգրել

Շարլիզ Թերոնը երեխա է որդեգրել

36–ամյա դերասանուհի Շարլիզ Թերոնը տարբեր հարցազրույցներում հաճախ հայտարարում էր, թե շատ է ուզում հանդիպել իր տղամարդուն և մայր դառնալ։ Նրա առաջին ցանկությունը դեռևս անկատար է, բայց ահա երկրորդն արդեն իրականություն է դարձելել։ Շարլիզը որդեգրել է Ջեքսոն անունով տղայի։

Ցավոք, որդուն Շարլիզը դեռևս մենակ է դաստիարակելու՝ առանց տղամարդու օգնության։ Անցյալ տարվա հունվարին նա բաժանվեց իռլանդացի 39–ամյա դերասան Ստյուարտ Թաունսենդից, ում հետ ապրել էր 9 տարի։ Չնայած Շարլիզ Թերոնը հիասթափվել էր սիրո մեջ, նա միևնույն է՝ երազում էր երեխայի մասին և ասում էր, որ որդեգրումն իր համար մայր դառնալու հնարավոր տարբերակներից մեկն է.

–Ես երեխա շատ եմ ուզում։ Հնարավոր է՝ որդեգրեմ։ Աշխարհում կան այնքան դժբախտ և միայնակ երեխաներ, որոնց խնամք է հարկավոր,–անցյալ տարվա օգօստոսին գերմանական «In Touch» ամսագրի հետ հարցազրույցում ասել է դերասանուհին։

Այս խորագրի վերջին նյութերը