Լրահոս

17.03.2012 09:51


Ջորջ Քլունին ազատ է արձակվել

Ջորջ Քլունին ազատ է արձակվել

Ջորջ Քլունին ազատ է արձակվել՝ վճարելով 100 դոլար տուգանք։ Հանրահայտ դերասանին, նրա հորը՝ լրագրող Նիկ Քլունիին և մի շարք ամերիկացի կոնգրեսականների  ձերբակալել էին ուրբաթ՝ Վաշինգտոնում Սուդանի դեսպանատան դիմաց բողոքի գործողության ժամանակ։ Ակտիվիստները բողոքում էին Սուդանի կողմից Հարավային Սուդանի սահմանը փակելու դեմ։ Սահմանի փակումը խոչընդոտում է պարենի և այլ հումանիտար օգնության մուտքը երկիր։  Բողոքի գործողության մասնակիցները փակել էին դեսպանատան մուտքը և ոստիկանության մի քանի զգուշացումից հետո ձերբակալվել էին։

Ազատ արձակվելուց հետո Ջորջ Քլունին զրուցել է լրագրողների հետ և ասել, որ սա իր առաջին ձերբակալությունն է։ «Եվ հուսով եմ, որ վերջինն է»,–հավելել է դերասանը։

Ջորջ Քլունին «Satellite Sentinel Project» կազմակերպության համահիմնադիրներից է։ Այս կազմակերպությունը զբաղվում է Սուդանի զինված խմբավորումների մասին տեղեկություններ հավաքագրելով և վերլուծելով։ Կազմակերպությունը պարբերաբար զեկույցներ է պատրաստում Սուդանում առկա իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ԱՄՆ–ի կառավարության համար։

Ավելի վաղ Քլունին ելույթ էր ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Սենատի միջազգային կոմիտեի լսումներին։ Նա նաև հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և նախագահ Բարաք Օբամայի հետ և ներկայացրել Սուդանում տիրող իրավիճակը։

Այս խորագրի վերջին նյութերը