Լրահոս

17.03.2012 09:41


Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ի ժամը 09։00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ,  Գեղարքունիքի մարզում` Մաքենիս գյուղի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզում` Ապարանի և Արագածի տարածաշրջանի գյուղերի, Գեղարքունիքի մարզում` Մադինա և Ախպրաձոր գյուղերի ավտոճանապարհները: 

ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

***

Մարտի 17-ի ժամը 09.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում տեղումները դեռ շարունակվում են, առկա է ձնահյուսի վտանգ, ինչպես նաև վատ տեսանելիություն:

Նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի (Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան պատճառով երթևեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի-Մլեթա հատվածում երթևեկությունը բաց է, Մլեթա-Գուդաուրի (Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: 

Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Այս խորագրի վերջին նյութերը