Լրահոս

16.05.2009 14:48


Հանրապետականի համար վա՞տ ժամանակներ են

Հանրապետականի համար վա՞տ ժամանակներ են

-Հանրապետականի համար ժամանակները շատ վատ են։ Տանուլ է տված արտաքին քաղաքականությունը, արցախյան հիմնահարցի դիվանագիտությունն ուղղակի կործանարար է, հատկապես, որ դրսից է պարտադրվում։ Հանրապետականները և նախագահը բացարձակապես չեն կարողանում նոր դիվանագիտական քաղաքականություն սկսել,- «Ազդակ» ակումբում ասել է մարքսիստ Դավիթ Հակոբյանն ու մանրամասնել, որ խոսքը վերաբերում է նրան՝ շարունակե՞լ Ռուսաստանի  և ԱՄՆ-ի կողմից պարտադրվող քաղաքական դիվանագիտությունը, թե՞ վերջապես կարող ենք քաղաքական դիվանագիտությունից անցում կատարել ռազմականի։

-Տանուլ է տված տնտեսական քաղաքականությունը,-հայտարարել է բանախոսը։- Այս երկու կրակի մատնված ուղղություններն ահավոր թուլացնում են հանրապետականներին։

 

Այս խորագրի վերջին նյութերը