Մարտի 16-ին, ժամը 15.33-ին "1-03" ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանի հոգեբուժական հիվանդանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Ավելի ուշ ժամը 15.48-ին "1-02" ծառայություն ահազանգ է ստացվել, որ պայթուցիկ սարք է տեղադրված նաև Նալբանդյան 130 հասցեում: Ժամը 16.07-ին "1-02" ծառայությունից հաղորդեցին, որ Նալբանդյան 130 հասցեում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ահազանգ պայթուցիկ սարքի վերաբերյալ
Մարտի 16-ին, ժամը 15.33-ին "1-03" ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանի հոգեբուժական հիվանդանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Ավելի ուշ ժամը 15.48-ին "1-02" ծառայություն ահազանգ է ստացվել, որ պայթուցիկ սարք է տեղադրված նաև Նալբանդյան 130 հասցեում:
Ժամը 16.07-ին "1-02" ծառայությունից հաղորդեցին, որ Նալբանդյան 130 հասցեում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: