Լրահոս

16.03.2012 17:21


Լևոն Զուրաբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Գերմանիայի Մարկուս Լոնինգի հետ

Լևոն Զուրաբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Գերմանիայի Մարկուս Լոնինգի հետ

Մարտի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Գերմանիայի Դաշնության Կառավարության Մարդու իրավունքների քաղաքականության եւ Մարդասիրական օգնության Հանձնակատար Մարկուս Լոնինգի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցներ ընդգծել են ընտրությունների ազատ եւ արդար անցկացնելու նշանակությունը Հայաստանի առաջընթացի ապահովման, ինչպես նաեւ եվրոպական կառույցներ Հայաստանի հետագա ինտեգրացիայի համար: Լ.Զուրաբյանը կարեւորել է միջազգային կազմակերպությունների, անհատ երկրների ուշադրությունը, որ առկա է Հայաստանում արժանահավատ ընտրություններ անցկացնելու համար:

Անդրադարձ է եղել քարոզարշավի լուսաբանման խնդիրներին: Կոնգրեսի ներկայացուցիչները շեշտել են հեռուստատեսային ալիքների կողմնակալ վերաբերմունքը ընդդիմության գործունեության լուսաբանման ուղղությամբ, ինչպես նաեւ այն փաստը, որ քարոզարշավի մեկնարկի շեմին հանրային եւ մասնավոր հեռուստաընկերությունների կողմից չեն կազմակերպվում քաղաքական դեբատներ:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը եւ Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Այս խորագրի վերջին նյութերը