«ՀԱՄԱՍ»–ի առաջնորդն անսպասելի այց է կատարել Անկարա
Այսօր պաղեստինական «ՀԱՄԱՍ» խմբավորման առաջնորդ Հալիդ Մեշալն անսպասելի այցով ժամանել է Անկարա։ Մեշալին կառավարության շենքում կընդունի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Հանդիպմանը ներկա կլինի նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
Ակնկալվում է, որ Մեշալի՝ Անկարա այցի ընթացքում պետք է քննարկվեն Իսրայելի՝ Գազայի վրա հարձակման խնդիրներն ու պաղեստինցիների միջև զինադադարի հաստատումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաղեստինյան Ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը նույնպես հանդիպումներ էր անցկացրել Անկարայում։