Լրահոս

16.03.2012 16:48


Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Գերմանիայի արտգործնախարարին

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Գերմանիայի արտգործնախարարին

Այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեի (Guido Westerwelle) հանդիպումը, որին ներկա էին մի շարք այլ քաղաքական գործիչների ու քաղաքացիներ: Հովհաննիսյանն իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական մարտահրավերների եւ միջազգային գերակայությունների շուրջ:

Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում հյուրընկալեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Քեթի Լիչին (Katherine Leach): Քննարկվեցին Հայաստանի եւ տարածաշրջանի ընթացիկ զարգացումները: Հանդիպմանը ներկա էր նաեւ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը