Լրահոս

16.03.2012 16:20


Գենդերային խնդիրներին նվիրված քննարկում ՄԱԿ-ի գրասենյակում

Գենդերային խնդիրներին նվիրված քննարկում ՄԱԿ-ի գրասենյակում

Մոտ 40 քաղաքացիական խմբերի երիտասարդ անդամներ, ինչպես նաև ուսանողներ տարբեր համալսարաններից իմացան ավելին գենդերային խնդիրների մասին գենդերային հարցերի փորձառու մասնագետ, ,Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայիե նախագահ  Ջեմմա Հասրաթյանի վարած բանավեճի ժամանակ:

Մասնակիցները խոսեցին գենդերային հավասարության և կանանց հզորացման խթանմանն ուղղված ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու Հայաստանի ջանքերի մասին: 

Միջոցառումը, որը նվիրված էր Կանանց միջազգային օրվան, կազմակերպել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը: 

Մասնակիցները քննարկեցին Գենդերային քաղաքականության վերաբերյալ Կառավարության հայեցակարգը, որը մշակվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և քաղաքացիական հասարակության փորձագետների ջանքերով, ինչպես նաև ,Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասինե օրինագիծը, կանանց քաղաքական մասնակցությունը, քվոտայի խնդիրը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:

Բանավեճը կազմակերպվել էր մարդու իրավունքների խնդիրներին նվիրված բանավեճերի շարքի շրջանակներում, որոնք մեկնարկել են 2011թ. դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների օրը:
Այն նպատակ ունի երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը մարդու իրավունքների վերաբերյալ` այսպիսով խթանելով և նրանց դարձնելով ձեռք բերած գիտելիքների ու փորձի տարածողը: Այս միջոցառումների շարքը լուսաբանվում են և քննարկվում սոցիալական կայքերում:

Միջոցառման ժամանակ բաշխվեց ՄԱԿ-ի վերաբերյալ հայալեզու տարբեր գրականություն:

  Կանանց միջազգային օրը հիշատակվում է աշխարհի շատ երկրներում: Սա մի օր է, երբ կանանց գնահատում են իրենց ձեռքբերումների համար` անկախ նրանց ազգային, էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական կամ քաղաքական պատկանելությունից: Սա մի առիթ է, երբ կարող ենք բացահայտել կանանց ապագա սերունդների չբացահայտված ներուժն ու հնարավորությունները:   

Այս խորագրի վերջին նյութերը