Լրահոս

16.05.2009 14:25


Նիկոլայ Գրիգորյան. «Նաիրիտում վտանգը վերացված է»

Նիկոլայ Գրիգորյան. «Նաիրիտում վտանգը վերացված է»

-Վտանգը վերացված է, և նոր վտանգի աղբյուր ալյևս չկա։ Հերթապահությունը միայն երեկ գիշեր է հանվել։ Տեղում մնացել են միայն Նաիրիտի հրշեջ ավտոմեքենաները,- այս մասին «Դե ֆակտո» ակումբում լրագրողներին տեղեկացրել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը։

Նա նաև նշել է, որ նման արտակարգ իրավիճակ կամ տեխնածին վթար տեղի է ունենում նույնիսկ ամենազարգացած երկրներում։ Այդ դեպքերում շատ կարևոր է կառավարման մարմինների արձագանքը։

-Այսպիսի կազմակերպված գործունեություն կառավարման բոլոր մարմինների կողմից կարծես թե չէր արձանագրվել։ Այդ գործունեության շնորհիվ է, որ հաջողվեց կանխել հաջորդ պայթյունը, որը կարող էր աղետալի լինել,- ասել է Ն.Գրիգորյանը։

Նա չի բացառել նաև, որ վթարի հետևանք կարող էր  լինել գործարանի սարքավորումների մաշվածությունը, և նշել է, որ ավելի հստակ փաստեր կհաղորդվեն փորձաքննության ավարտից հետո, որն ընթացքի մեջ է։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը