Լրահոս

16.03.2012 15:18


Բաշար Ասադն ընդդիմության հետ բանակցություններ կվարի միայն Մոսկվայում

Բաշար Ասադն ընդդիմության հետ բանակցություններ կվարի միայն Մոսկվայում

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել ընդդիմության հետ միայն Մոսկվայում և ուրիշ ոչ մի տեղ։ Այդ հայտարարությունն Ասադն արել է ՄԱԿ–ի պատվիրակ Քոֆի Անանի հետ զրույցում։

Նրանց հանդիպումը կայացել էր մեկ շաբաթ առաջ, բայց մանրամասները հայտնի են դարձել միայն հիմա։ Դրանք տպագրել է լիբանանյան «Աս–Սաֆիր» թերթը։

Ասադի հետ հանդիպման ժամանակ Քոֆի Անանը չի բարձրացրել նրա հրաժարականի և երկրում իրավակարգի փոփոխման վերաբերյալ հարցերը։

Այս խորագրի վերջին նյութերը