Բուխարեստի համալսարանում վերսկսվեցին հայոց լեզվի դասընթացները
Հայաստանի եւ Ռումինիայի կրթության նախարարությունների, ինչպես նաեւ Բուխարեստի համալսարանի եւ Հայաստանի դեսպանության համակարգված ջանքերի շնորհիվ 2012թ. փետրվարից Բուխարեստի համալսարանում վերսկսվեցին հայոց լեզվի դասընթացները, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել համալսարանի ուսանողների մոտ:
Հայոց լեզվի դասավանդումը ներառնված է Բուխարեստի համալսարանի դասական բանասիրության, արդի հունարենի եւ հունգարագիտության, հրեական եւ ռոմանական ուսումնասիրությունների ֆակուլտետի շրջանակում: Դասընթացը վարում է մանկավարժական գիտությունների դոկտոր, Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի օտար լեզուների ինստիտուտի դասախոս Աիդա Մարկոսյանը: