Լրահոս

16.05.2009 14:13


Երևանի ավագանու ընտրություններում ՀԺԱՄ–ը որևէ ուժի չի սատարելու

Երևանի ավագանու ընտրություններում ՀԺԱՄ–ը որևէ ուժի չի սատարելու

«Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցության վարչության նախագահ Վահրամ Մկրտչյանը «7օր»-ին ասել է, որ Երևանի ավագանու ընտրություններում իրենք որևէ ուժի չեն սատարելու։ Նրա խոսքերով՝ եթե մի կուսակցություն սատարում է մյուսին, ապա ավելի ճիշտ կլինի, որ այդ երկու քաղաքական ուժերը միավորվեն։

-Մենք հասարակություն-պետություն փոխհարաբերություններում  իրենց հայեցակարգային մոտեցումը  չենք ընդունում, ուստի և մեր էլեկտորատին ազատ ենք թողնում՝ կողմնորոշվելու, այն դիտարկելու որպես ոչ թե կուսակցական ընտրություն, այլ՝ թե քաղաքապետի որ թեկնածուն ավելի արդյունավետ կկառավարի Երևան քաղաքը,- ասել է Վ. Մկրտչյանը և հավելել.

-Հաշվի առնելով, որ մասնակցում են ուժեր, որոնք մեր հանրապետության կայացման մեջ բավականին բացասական նշանակություն են ունեցել, մենք «ո՛չ» ենք ասում այդ ուժերին։ Ա՛յն ուժերին, որոնք Հայաստանը ներքաշեցին ոչ թե առաջադեմ մարդկությանը  հարիր՝ գիտելիքի և առաքինության վրա հիմնված, այլ՝ ֆեոդալական մոտեցումների հիմքի վրա ձևավորված հասարակության կառուցման մեջ։

 

Այս խորագրի վերջին նյութերը