Լրահոս

16.03.2012 12:27


Տիգրան Ուրիխանյան. «ԲՀԿ–ն այլընտրանք է բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում` կոալիցիոն գործընկերներին»

Տիգրան Ուրիխանյան. «ԲՀԿ–ն այլընտրանք է բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում` կոալիցիոն գործընկերներին»

Լրագրողների հետ հադիպմանը ԲՀԿ քաղխորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը խոսել է ԲՀԿ–ի առաջիկա ծրագրերի և անելիքների մասին։ Ուրիխանյանը մասնավորապես նշել է.

–ԲՀԿ–ն այն ԲՀԿ–ն չէ, ինչ  անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր. ԲՀԿ–ն հիմա փորձառություն ունեցող քաղաքական ուժ է։ ԲՀԿ–ն բոլորի աչքի առաջ դարձել է այլընտրանք քաղաքական կազմակերպությունների հանդեպ կարծրացած հանրային ընկալմանը, և դրանով ամեն ինչ ասված է։

Լրագրողների այն դիտարկմանն էլ, որ որոշ սոցիոլոգների պնդմամբ՝ ոչ մի կուսակցություն չի կարող մեծամասնություն հավաքել առաջիկա ընտրություններին, Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է.

–Սոցիոլոգիական հարցումների կիրառում  չէի ուզենա իրականացնել, բայց մենք, իհարկե, ունենք ձգտումներ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ որպես ալտերնատիվ քաղաքական ուժ բոլոր մնացած քաղաքական կազմակերպություններին, այդ թվում՝ կոալիցիոն գործընկերներին (ուզում եմ դա ընդգծել), ձգտելու է առավելագույն վստահության հանրության կողմից, որը կարտահայտվի ընտրությունների արդյունքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը