Պուտինն ու Էրդողանը կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները
Այսօր Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպելու է Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի վարչապետի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ եթե վերջերս Մոսկվայում կայացած ՌԴ և Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել են «երկկողմ սկզբունքային հարաբերությունները», ապա երկու երկրների վարչապետների հանդիպման ժամանակ կքննարկվեն երկկողմ համագործակցության ավելի կիրառական հարցեր։ Ըստ ՌԴ կառավարության աղբյուրներից մեկի՝ Էրդողան-Պուտին հանդիպման օրակարգում լինելու են քաղաքականության, առևտրա-տնտեսական, գիտական և մշակութային ոլորտներում ռուս-թուրքական հարաբերությունների խորացման հարցերը։ Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում անդրադարձ կլինի տարածաշրջանում տիրող վիճակին։ Պուտինն ու Էրդողանը կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները։ Այս առոմով, ռուսական «Вести»-ին պատահական չի համարել այն, որ մինչև Պուտինի հետ հադիպելը, Էրդողանն այցելել էր Ադրբեջան։