Լրահոս

16.05.2009 11:35


Բեռնար Ֆասյե. «Պրահյան հանդիպումը ձախողված չէր, ինչպես որ նշում են որոշ դիտորդներ»

Բեռնար Ֆասյե. «Պրահյան հանդիպումը ձախողված չէր, ինչպես որ նշում են որոշ դիտորդներ»

Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն ընդգծել է, որ պետք չէ բանակցային ամեն մի հանդիպում առանձին դիտարկել։ «Չէ՞ որ նայելով մեկ լուսանկարի՝  դուք շարժման վերաբերյալ ոչ մի տպավորություն չեք ստանա։ Շարժումը զգալու համար, անհրաժեշտ է դիտել կինոնկարը»,-ասել է ֆասյեն։ Սանկտ-Պետերբորգում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը թվով 5-րդն է լինելու։ «Եթե մարդիկ այդքան հաճախ հանդիպում են, նշանակում է նրանք իրար ասելու բան ունեն»,-նշել է ֆրանսիացի համանախագահը։ Նրա խոսքերով՝ պրահյան հանդիպումը ձախողված չէր, ինչպես որ նշում են որոշ դիտորդներ։ «Եթե դա այդպես լիներ, ապա ես նախագահների հանդիպումից հետո չէի ժամանի տարածաշրջան՝ շարունակելու բանակցությունները»,-հայտարարել է Ֆասյեն՝ ավելացնելով, որ համանախագահները, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ միասին, որոշել են մի շարք կետեր, որոնց հստակեցումից հետո կողմերը կարող են աշխատել մադրիդյան փաստաթղթի հաջորդ կետերի շուրջ։ Ինչ վերաբերում է Ֆասյեի Թուրքիա կատարելիք այցին, ապա վերջինս նշել է, որ այն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում է և ոչ մի կապ չունի ԼՂ հակամարտության կարգավորման հետ։

Այս խորագրի վերջին նյութերը