Լրահոս

15.03.2012 16:25


Սուրենյանց. «Երևի Շուշանիկին բերում են, որ երգի ու զարթնեցնի»

Սուրենյանց. «Երևի Շուշանիկին բերում են, որ երգի ու զարթնեցնի»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո «առաջին զամբյուղում» կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, ովքեր կտիրապետեն 100 պատգամավորական մանդատի, ինչպես նաև խորհրդարան կանցնեն ՀՅԴ-ն և «Ազատ դեմոկրատներ»-«Ժառանգություն» դաշինքը, եթե այն կայանա:

Սուրենյանցը նաև նշել է, որ ԱԺ ամբիոնը երևի հարթակի հետ են շփոթել։

–Օրինակ՝ չգիտեմ՝ Շուշանիկը այնտեղ ինչո՞վ է զբաղվելու. երգչուհին ի՞նչ գործ ունի ԱԺ-ում,–նշել է Սուրենյանցը,–Կոմունիստական կուսակցության սինդրոմն է աշխատում՝ 5 կթվորուհի, 2 շինարար, 1 բանվոր, 1 բազմազավակ մայր: Քանի որ ԱԺ-ում հայտնվում են մարդիկ, որոնք նիստերի ընթացքում քնում են, երևի Շուշանիկին բերում են, որ երգի ու զարթնեցնի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը