Լրահոս

15.03.2012 16:16


Հարավային Կորեայի և ԱՄՆ–ի միջև գործում է ազատ առևտրի համաձայնագիրը

Հարավային Կորեայի և ԱՄՆ–ի միջև գործում է ազատ առևտրի համաձայնագիրը

Հարավային Կորեայի և ԱՄՆ–ի նախագահներ Լի Մեն Բակը և Բարաք Օբաման հայտարարել են ազատ առևտրի մասին երկկողմ համաձայնագրի գործելու մասին։ Այդ համաձայնագիրը, փորձագետների կարծիքով, Վաշինգտոնի ամենախոշոր արտասահմանյան գործարքն է վերջին 20 տարվա ընթացքում։

Նախօրեին այդ գործարքի կողմնակիցներն ու ընդդիմախոսները բանավեճ են անցկացրել Սեուլում։

Ընդդիմախոսների կարծիքով ամերիկյան բանվորները կհայտնվեն ավելի շահավետ դրության մեջ, քան նրանց կորեացի կոլեգաները։ Սակայն գործարքի կողմնակիցները համոզված են, որ երկու երկրների առևտուրն ու տնտեսական զարգացումը նոր շունչ կստանան։

 

Այս խորագրի վերջին նյութերը