«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանն այսօրվա ասուլիսին լրագրողների հետ կիսվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր քայլերով.
–Արտաշատում եմ առաջադրվել, հեռուստացույց և այլ օգնություն չեմ բաժանի, ընտրողներին կգրավեմ հոգու մաքրությամբ։
Խոսելով որևէ կուսակցության անդամագրվելու մասին՝ ԺԿ նախագահն ասել է.
–Ես զիջող չեմ, եթե զիջող լինեի, վաղուց կզիջեի ու լեզու կգտնեի հետները: Հիշում ե՞ք, ասում էին՝ ՀՀԿ-ական ա, առաջարկում էին մտնել ՀՀԿ, նորից առաջարկեցին: Չի՛ կարելի այդպես ասել: Ես չեմ մտնելու ոչ մի կուսակցություն, և ոչ ոք ինձ չի կոտրելու: Ասում էին՝ Սերժի մարդն ա: Ես Կարապետյանն եմ՝ Տիգրան Կարապետյանը՝ հայ ժողովրդի զավակը: Այդպիսին էլ կմնամ. ուշ է փոխվելու համար, և դա իմ արյան մեջ չկա: Ներկա իշխանավորների բախտները բերել է. բոլոր հզոր լավ տղաները թքեցին ու հեռացան երկրից:
Բանախոսի կարծիքով մնացել են միայն այն մարդիկ, ովքեր շարժվում են «Շեֆ ջա՛ն, ոնց ասես, ընենց էլ կլինի» բանաձևով։
Տ. Կարապետյանը հրապարակել է նաև իր կարգախոսը՝ «Ընտրե՛ք, որ տանուլ չտաք»:
Տիգրան Կարապետյան. «Ոչ ոք ինձ չի կոտրելու»