Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեխիայի Հանրապետության գլխավոր դատախազը
ՀՀ գլխավոր դատախազի հրավերով 2009 թվականի մայիսի 16-ին աշխատանքային այցով Երևան կժամանի Չեխիայի դատախազության պատվիրակությունը՝ գլխավոր դատախազ տիկին Ռենատա Վեսեցկայի գլխավորությամբ:
Այցելության ընթացքում կքննարկվեն Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության գլխավոր դատախազությունների միջև իրավական համագործակցության զարգացման ուղիներին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկու պետությունների գլխավոր դատախազները կստորագրեն համագործակցության զարգացման մասին հուշագիր:
Ռենատա Վեսեցկայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Էջմիածին, որտեղ նրանց կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նախատեսվում է, որ պատվիրակությանը կընդունի նաև ՀՀ նախագահը: