Լրահոս

13.01.2011 13:39


Շուտով լույս կտեսնի ադրբեջանահայերի ցեղասպանության վերաբերյալ գիրք

Այսօր լրագրողների հետ հանդիպել է «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ Գրիգորի Այվազյանը և խոսել 21 տարի առաջ Բաքվում տեղի ունեցած ջարդերի մասին։

Նա նշեց, որ Բաքուն խիստ անհանգստացած է Հարավային Սուդանում օրերս անցկացվող անկախության հանրաքվեի կազմակերպումով, քանի որ հաջորդը կարող է լինել Արցախը։ Գրիգորի Այվազյանը նաև հավելեց, որ նրանց հաջողվել է նախնական համաձայնության ձեռք բերել Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի ներկայացուցչի հետ՝ քննարկելու ԼՂ վերաբերող մի շարք կարևոր հարցեր։

Ադրբեջանահայերի Ասամբլեայի նախագահը հայտնեց, որ շուտով ռուսերեն լեզվով լույս կտեսնի «Ադրբեջանցի թուրքերի նացիզմը. ադրբեջանահայության ցեղասպանությունը. հայացք ներսից» գիրքը, որի հրատարակման նպատակը Ադրբեջանում կատարված իրողությունների ողջ ճշմարտության բացահայտտումն է։

Նա իր խոսքի մեջ նշեց, որ Ադրբեջանում այժմ բնակվում է 3 միլիոն մարդ և նաև հավաստեց, որ Իլհամ Ալիևը ծագմամբ հայ է, սակայն թաքցնում է դա։

Այս խորագրի վերջին նյութերը