Լրահոս

15.03.2012 12:16


Բողոքի գործողություն կառավարության շենքի մոտ. «Պատժել ոստիկանապետին, քաղաքապետին, որոշում կայացնողներին»

Բողոքի գործողություն կառավարության շենքի մոտ. «Պատժել ոստիկանապետին, քաղաքապետին, որոշում կայացնողներին»

Ինչպես ամեն հինգշաբթի՝ այսօր էլ կառավարության շենքի դիմաց բողոքի գործողություն են իրականացնում տարբեր խնդիրների շուրջ համախմբված քաղաքացիներ։ Այսօր նրանց միացել են Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակիցների մի մասը՝  «Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով, և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները», «Ոստիկանները բիրտ ուժ են կիրառել այս գիշեր», «Պատժել ոստիկանապետին, քաղաքապետին, որոշում կայացնողներին»,  «Հանրային տարածքը հանրությանն է» գրություններով։ 

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է որոշման նախագիծ, ըստ որի Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակները պետք է ապամոնտաժվեն երեք տարվա ընթացքում։ Ակտիվիստները երեկ հայտարարություն էին տարածել, որով վարչապետից պահանջում էին օրակարգից հանել այդ նախագիծը՝ փոխարենն ընդունել կրպակները անհապաղ ապամոնտաժելու վերաբերյալ որոշում ՝ տալով հստակ հանձնարարականներ:

Այս խորագրի վերջին նյութերը