Լրահոս

14.03.2012 20:13


«CPS»-ը վիճարկում է ՏՄՊՊՀ–ի որոշումը

«CPS»-ը վիճարկում է ՏՄՊՊՀ–ի որոշումը

Ինչպես արդեն տարածվել է մամուլի միջոցներով` ՏՄՊՊՀ-ի այսօրվա` մարտի 14-ի նիստում որոշում է ընդունվել  գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանել «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությանը  100 միլիոն դրամով:  

Տեղեկացնում ենք, որ  ՏՄՊՊՀ-ի այդ որոշումը մեզ պաշտոնապես դեռ չի ուղարկվել, և, հետևաբար, պատշաճ պարզաբանումներ չենք կարող տալ այդ կապակցությամբ: Ի դեպ, այդ նիստում որոշումը կայացվել է առանց «Սիթի Պետրոլ Գրուպ»-ի ներկայացուցչի մասնակցության:

Նշանակված տուգանքի այն հիմնավորումները, որոնց մենք ծանոթացել ենք ՏՄՊՊՀ-ի կայքէջից` մեզ համար ընդունելի չեն և տեղեկացնում ենք, որ ընկերությունն իր իրավունքները պաշտպանելու է օրենքով չարգելված բոլոր միջոցներով: 

«Սիթի Պետրոլ Գրուպ»-ի լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը