Լրահոս

14.03.2012 18:05


Ավազակային հարձակումը բացահայտվեց

Ավազակային հարձակումը բացահայտվեց
Մարտի 13-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները    Տիգրան Մեծի պողոտայի թիվ 1 շենքի մոտից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 27-ամյա Մարտին Վ.-ին:
Պարզվել է, որ նա իր ընկերներ՝ ոմն Արմենի և Նիկայի հետ մարտի 7-ի գիշերը Մովսես Խորենացու և Զաքյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող զբոսայգում ծեծի է ենթարկել 44-ամյա մի տղամարդու, պատճառել մարմնական վնասվածքներ, այնուհետև հափշտակելով վերջինիս կաշվե բաճկոնը, բջջային հեռախոսը, անձնագիրը և բանկային քարտը` դիմել են փախուստի:
Մարտին Վ.-ի մոտ հայտնաբերվել է հափշտակված բջջային հեռախոսը:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմենի և Նիկայի ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը