Լրահոս

14.03.2012 18:03


Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` մարտի 15-ին, 16-ին, 17-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 17-ի ցերեկըարևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 16-ին, 17-ին` ամենուրեք ձյուն, 18-19-ին` առանց տեղումների եղանակ:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ կլինի հյուսիս-արևմտյանքամի՝ 5-10 մ/վրկ, 15-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` մառախուղ:

Օդի ջերմաստիճանը մարտի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերըաստիճանաբար կնվազի 12-16, 19-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում՝ մարտի 15-ին, 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 16-ին և 17-ի գիշերը ` ձյուն, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-17-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Այս խորագրի վերջին նյութերը