Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Նաիրիտ» գործարան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Նաիրիտ» քիմիական գործարան: Նախագահին ուղեկցել են էներգետիկայի և բնական պաշարների, առողջապահության արտակարգ իրավիճակների նախարարները, Երևանի քաղաքապետը և այլ պաշտոնյաներ:
Երկրի ղեկավարը շրջել է վթարի ենթարկված քլորոպրենային արտադրամասի 1-12 Բ արտադրության առաջին աշտարակի տարածքում և ծանոթացել վթարի հանգամանքներին: Հանրապետության ղեկավարին զեկուցել են, որ աշխատանքներ են տարվում պայթյունի և դրա արդյունքում գործարանում բռնկված հրդեհի պատճառները պարզելու ուղղությամբ: Նա կարևորել է վթարի պատճառների բացահայտումը՝ հետագայում նման դեպքեր թույլ չտալու համար:
Նախագահ Սարգսյանն ցավակցություն է հայտնել վթարի հետևանքով զոհված և տուժած աշխատակիցների ընտանիքներին և հայտարարել, որ այդ աղետից պետք է լուրջ հետևություններ անել: «Կարծում եմ, որ այս աղետը մեկ անգամ ևս ահազանգ պետք է լինի Հանրապետության այլ ձեռնարկությունների ղեկավարների ու նաև սեփականատերերի համար»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը: