Հաագայի միջազգային քրեական դատարանն իր առաջին վճիռն է կայացրել
Այսօր Հաագայի միջազգային քրեական դատարանը պատմության մեջ իր առաջին վճիռն է կայացրել՝ Կոնգոյի ապստամբական խմբավորումներից մեկի ղեկավար Թոմաս Լուբանգային մեղավոր է ճանաչել այն բանում, որ նա զինծառայության էր հավաքագրում երեխաների։ Երեխաներին օգտագործում էին 2002–2003թթ. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիսում տեղի ունեցող պատերազմական գործողությունների ընթացքում։ Պատիժը դատարանը կսահմանի ավելի ուշ։
Միջազգային քրեական դատարանը ստեղծվել է 2002–ին ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց գործերը քննելու համար։