Լրահոս

14.03.2012 12:08


«Խնդրում եմ, օգնեք ինձ»

«Խնդրում եմ, օգնեք ինձ»

Պարպերաբար հետեւում եմ սոցցանցերում առողջական խնդիրներ ունեցող անձանց համար կատարվող ակցիաներին եւ երբեք չեմ մտածել, որ մի օր էլ ես աջակցության կարիք կունենամ: Խնդրում եմ բարի ու գթասիրտ մարդկանց, պետական պաշտոնյաներին ու ՀՀ-ում գործող հիմնադրամներին, օգնել լուծել իմ «փոքրիկ» խնդիրը, որը քայքայում է առողջությունս:

Ես 23 տարեկան եմ: 2010 թվականին դժբախտ պատահարի արդյունքում ստացել եմ դիմածնոտային կոտրվածք, որը մինչեւ այսօր չեմ կարողացել վիրահատել` սոցիալական ծանր պայմանների պատճառով:  Սակայն, օրեցոր քայքայվում է առողջությունս եւ չենք կարողանում լրացուցիչ գումար վաստակել վիրահատման ծախսերի համար: Ընտանիքս բաղկացած է 4 ամդամներից. մայրս չի աշխատում, հայր չունեմ, քույրս անչափահաս է, իսկ եղբայրս` երրորդ կարգի հաշմանդամ: Մեր ընտանիքի եկամտի միակ աղբյուրը սոցիալական նպաստն է` 20 հազար դրամ, իսկ ես առողջությանս պատճառով չեմ կարողանում աշխատել եւ ընտաիքս պահել:

Բարի մարդիկ, խնդրում եմ արձագանքեք եւ աջակցեք ինձ. ես ձեր օգնության կարիքն ունեմ: Եթե ամեն մեկդ որոշակի գումարով օգնի, գուցե կարողանամ վիրահատական ծախսերս հոգալ:

Ինձ կարող եք գրել http://www.facebook.com/david.simonyan1 հասցեով, կամ զանգահարել 094 33 81 42 հեռախոսահամարով: Խնդրում եմ, անտարբեր մի եղեք, իմ հաշվեհամարն է 23800 AMD26249360100:

Դավիթ Սիմոնյան

Այս խորագրի վերջին նյութերը