Մեքենան ընկել է ձորը. տուժածների վիճակը միջին ծանրության է
Մարտի 13-ին, ժամը 15.30-ին «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ Ախթալայի կամրջի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատի լեռնափրկարարները:
Դեռևս չպարզված հանգամանքներում կամրջի մոտակայքում ձորակն է ընկել «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 21 ՕՍ 160 պ/հ ավտոմեքենան:
Լեռնափրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և Ալավերդու հիվանդանոց տեղափոխել մեքենայի վարորդ` 1988 թ. ծնված Արթուր Շահկուլյանին և ուղևորներ` 1987 թ. ծնված Ջոն Մանթաշյանին ու 1990 թ. ծնված Ռուբեն Հարությունյանին:
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է: