Լրահոս

15.05.2009 17:56


1 խմ իրանական գազի դիմաց տրվում է 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա

«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը Հայաստանի և Իրանի միջև իրականացվող նմանատիպ երկրոդ համագործակցությունն է։ Այս մասին «7օր»-ին ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Հարությունյանը։

Նախկին՝ «Փոխհոսքերի ծրագրի» համաձայն՝ ձմռան ամիսներին Հայաստանն Իրանից էլեկտրաէներգիա է վերցրել, իսկ ամռանը՝ մատակարարել Իրանին։

Երկրորդ ծրագրի համաձայն՝ Հայաստանն Իրանից գազ է ներկրում, որի դիմաց Իրան է արտահանում էլեկտրաէներգիա՝ փոխհամաձայնեցված ծավալներով և ռեժիմով։

-1 խմ գազի դիմաց տրվում է 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Սա երկու երկրների միջև կնքված տնտեսական գործարք է,- ասել է Լ. Հարությունյանը։

Նա հավելել է նաև, որ Իրան-Հայաստան գազամուղով ներկրվող գազն առայժմ Հայաստանի ներքին սպառման համար չի օգտագործվում։ Հետագայում էլ, նման հնարավորության դեպքում, դեռ պարզ չէ՝ Հայաստանն իրանական գազի դիմաց էլեկտրաէներգիայո՞վ կվճարի, թե՞ ոչ։

 

Այս խորագրի վերջին նյութերը