Անտոմս երթևեկության հետ պայքարի միամսյակը սկսվելու է ՀԿԵ-ի բոլոր գնացքներում մարտի 19-ին
Մարտի 19-ից մինչև ապրիլի 19-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում անցնելու է անտոմս երթևեկող ուղևորների հետ պայքարի միամսյակը: Ուղևորների սպասարկման որակի բարելավվման նպատակով՝ նշվաց ժամանակահատվածում ՀԿԵ-ի բոլոր էլեկտրագնացքներում անցնելու են ամենօրյա ստուգումներ՝ անտոմս երթևեկության դեպքերի բացառման և երթևեկության ամբողջ գնի գանձման նպատակով:
Բարելավվելու է նաև կայարանների տարածքում տոմսերի վաճառքի կարգապահությունը, խստացվելու է հսկողությունը կառամատույցներում, անցնելու է ուղևորների հարցումը՝ սպասարկման մակարդակի և գնացքների չվացուցակի օպտիմալության գնահատման նպատակով: Ուղևորների առաջարկների և դիտողությունների հիման վրա կմշակվի սպասարկման որակի բարձրացման հատուկ ծրագիրը:
Հիշեցնենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի՝ ուղևորների անտոմս երթևեկելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի 3%-ից մինչև 10%-ի չափով:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հավատարիմ է մնում ուղևորների սպասարկման, տեղական և միջազգային գնացքներում հարմարավետության մակարդակի բարելավվման իր քաղաքականությանը: Այս նպատակով իրականացվում են շարժակազմի թարմացման աշխատանքները, լայնացվում է մատուցվող ծառայությունների ցանկը, բարձրացվում է գնացքների արագությունը: