Լրահոս

14.03.2012 00:05


Ինքնիշխան ժողովուրդը ինքն է ծնում, առաջնորդում և կենսագոծում իր գոյության համար անհրաժեշտ փոփոխությունները

Ինքնիշխան ժողովուրդը ինքն է ծնում, առաջնորդում և կենսագոծում իր գոյության համար անհրաժեշտ փոփոխությունները

Հայաստանի Հանրապետության՝ ՀՀ ներկա իրավական համակարգը չի առաջնորդվում և աշխատում ՀՀ Սահմանադրության իրավունքների շրջագծում:

րևանի Մաշտոցի Պուրակում սկսում է Քաղաքացիական անկախ և արդար դատարանի աշխատանքը: Քաղաքացիական Անկախ և Արդար Դատարանում տեղի է ունենալու ինքնորոշված քաղաքացիների հայցն` ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Մաշտոցի պուրակում կրպակների ապամոնտաժման պահանջի մասին:

Հանրային սեփականության, շրջակա միջավայրի, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների համար շարժման մեջ համխմբված՝ ինքնորոշված քաղաքացիները պազապես փորձում են վերականգնել հայ հասարակության և ժողովրդի ազատ ու արժանապատիվ ԳՈՅՈՒԹՅԱՆ համար անհրաժեշտ պայմանները և նախադրյալները, որոնք ամրագրված են ՀՀ Սահամնադրության մեջ:

ՀՀ-ում հանրության և ժողովրդի իրավունքներն ապահովելու և պաշտպանելու իմաստով՝

- հանրությունը չի իրազեկվում իր ԳՈՅՈՒԹՅԱՆՆ առնչող հիմնական որոշումների կայացման մասին

- հանրությունը չի ներառվում/մասնակցության հնարավորություն չի ապահովվում  իր ԳՈՅՈՒԹՅԱՆՆ առնչող հիմնական որոշումների կայացման գործընթացներում

- հանրությանը չի թույլատրվում հայց ներկայացնել և ՀՀ ներկա արդարատադական համակարգում ինքն իրեն պաշտպանել իր ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ վտանգող հիմնական որոշումներից

Իմ կարծոքով՝ թե իբրև հայ կին, մարդ-անհատ, փորձառու մասնագետ և ակտիվիստ, նոր սերնդի «Ինքնորոշված քաղաքացիական շարժումը» իր ռազմավարությամբ ու գործունեությամբ մնում է և պայքարում է հիմնականում և բացարձակապես ՀՀ Սահմանադրական իրավական կարգի համաձայն` պայքարում իրապես բարեփոխելով հայ մարդուն ու հասարակությունը: Պաշտպանում է մարդ անհատի և հավաքականության՝  հանրության գոյությունը երաշխավորող իրավունքները և փորձում է վերականգնել իր անվտանգ ու արժանապատիվ գոյությունը:

Սա ազատ, ինքնիշխան ու արժանապատիվ հասարակությունների չափորոշիչն է:

Անհրաժեշտ է գիտակցել, թե մենք՝ մեր հասարակությունն ու ժողովուրդը ինչ դրական և արմատական փոփոխություն ենք ծնել ու առաջնորդում մեր ներսում, առանց ակնկալելու, որ վերին և կամ արտաքին ատյանները դա անեն մեզ համար:

 

Անհրաժեշտ է գիտակցել, որ փակ հակասահամանադրական համակարգը ճեղք է տվել և պարտավորված է նահանջել: Անհրաժեշտ է հավատալ ու մաս կազմել մեր նոր որակի սերնդի ինքնակերտման ջանքերին և տեր կանգնել մեր և մեր նոր որակի պետության մշակման գաղափարին ու գործին: Անհրաժեշտ է վախը թոթափել և գործնականում լիարժեք մասնակցել ու վերականգնել մեր մարդ անհատի ու հավաքական անհատականության-ազգի ինքնիշխանությունն ու արժանապատվությունը: Անհրաժեշտ է` հավատա՛նք մեր անհատական ու հավաքական ներուժին, ինքներս մեզ:

Որևէ արմատական փոփախություն դիսկոնֆորտի, գուցե և վախի առիթ է տալիս: Պետք չէ վհատվել, քանզի մարդուն տրված է ինքնագիտակցության, արժանապատվության ու կարեկցանքի անբաժանելի ու անօտարելի ընդունակությունն ու հնարավորությունը: Կարևոր է կամենալ այդ օգտագործել հանուն ներդաշնակ ու համերաշխ կյանքի ու գոյության: Մասնակցե՛նք մեր արժանապատիվ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ երաշխավորող իրական բարեփոխումներին:

Արմինէ Առաքելեան, Քաղաքագետ և միջազգային իրավաբան, Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի՝ ՄԻԺԻ-ի հիմնադիր

Այս խորագրի վերջին նյութերը