ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի 2006 թվականի հունիսի 6-ին գրած «Միջին Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների» հոդվածում Իրանին վերաբերող հատվածը հետեւյալն է. «Խելացնոր սահմաններով Իրանն իր տարածքի մի մասը կզիջի Միացյալ Ադրբեջանին, Ազատ Քուրդիստանին, Արաբական Շիա պետությանը եւ Ազատ Բելուջստանին: Բայց ձեռք կբերի Աֆղանստանի տարածքում գտնվող Հերաթի նահանգները, որոնք Պարսկաստանի հետ պատմական եւ լեզվական առնչություններ ունեն: Իրանն այդպիսով կդառնա էթնիկական առումով զուտ պարսկական պետություն: Հարցական կմնա միայն «Բանդար Աբբասի»նավահանգստի հարցը: Պե՞տք է այն Արաբական Շիա պետությանը, դժվար խնդիր է» (1):
Այս ամենը իր հերթին նշանակում է, որ «Արաբական գարուն» անվանումը կրող այս գործընթացը, որն ուղեկցվում է արաբական պետությունների սահմանների փոփոխությամբ, որը արաբական պետությունների մասնատում է նշանակում իրականում, Իրանից սկսած ուղեկցվելու է միլիոնավոր ու միլիոնավոր մարդկանց բռնագաղթերով եւ որը կարող է սրբել տանել Իրանին սահմանակից գրեթե բոլոր պետությունների բնական, թե անբնական սահմանները, ու պետականությունները նույնպես: Այս ամենը նշանակում է, որ Միջին Արեւելքի այս հատվածը երկար ժամանակով ընկղմվելու է ազգամիջյան ու կրոնական բախումների, քաոսի, հակասությունների, անկայունության, անկարգությունների եւ անիշխանության ճահճուտի մեջ: Հետաքրքրական հարց է առաջանում, փորձագիտական միտքն առաջարկում է, իսկ պատասխանատվությունը ո՞վ է կրելու, քաղաքական վերնախա՞վը:
Նկատենք սակայն, որ այստեղ եւս, ինչպես Սիրիայի հայության դեպքում (2), անտեսվում է Իրանում ապրող հայության իրավունքները: Ռալֆ Պիտերսի եւ նրա փորձագիտական խմբի համար Միջին Արեւելքի տարածաշրջանում ասես գոյություն չունեն հայությունն ու Հայաստանը, որն էլ պատճառ է, որ կրկին, ինչպես Սիրիայի դեպքում քննության առնենք Իրանի հայությանը սպառնացող հիմնական մարտահրավերները: Իսկ դրանք երեքն են: Առաջին, երբ Իրանում ներքին քաղաքական ճգնաժամ է, երկրորդ, երբ Իրանը ենթարկվում է արտաքին ագրեսիայի եւ երրորդ, երբ Իրանի հայությունը, ինչպես երկրի այլ ժողովուրդներ եւս, հարկադրվում են բռնագաղթի: Առաջին երկուսի համար Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը դեռեւս անցնող տարվա ընթացքում կանխատեսել ու ամրագրել է սպառնալիքները հաղթահարելու իրավական - քաղաքական հստակ միջոցներ ու մեխանիզմներ: Դրանք ձեւարկերպված են Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 2011 թվականի մարտի 29-ին ընդունած «Արեւեմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, զինված, դրական չեզոքության մասին» հատուկ որոշման մեջ:
Հաշվի առնելով տվյալ երկրի (Իրանի, Սիրիայի կամ Միջին Արեւելքի մեկ այլ պետության) ներքին քաղաքական հնարավոր ճգնաժամի բռնկումը` Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի որոշման 3-րդ հոդվածում նշվել է. <>:
Հաշվի առնելով տվյալ երկրի (Իրանի, Սիրիայի կամ Միջին Արեւելքի մեկ այլ պետության) նկատմամբ հնարավոր ագրեսիան` Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի վերոհիշյալ որոշման 4-րդ հոդվածում նշվել է. <
Ավելին, այս որոշումներին որպես տրամաբանական շարունակություն 2011 թվականի դեկտեմբերի 26-ին ստորագրվել է մեկ այլ որոշում եւս, <> որոշման հրամանագիրը:
Երրորդ սպառնալիքի, հարկադրված բռնագաղթի հետ կապված մշակվել է հետեւյալ առաջարկը, որ եթե, այնուհանդերձ, հայությունը ստիպված է բռնագաղթել, ապա նա նահանջելու այլ տեղ չունի այլեւս պատմական հայրենիքից բացի եւ դրա իրավական – քաղաքական բոլոր հետեւանքներով հանդերձ (3): Արդեն իսկ առկա է Ադրբեջանի 500 հազար հայ քաղաքացիների փորձը, որտեղ միջազգային ընկերակցությունը չկրեց եւ ոչ մի ապատասխանատվություն, եւ մենք չկարողացանք պաշտպանել Ադրբեջանի հայության իրավունքները: Նույն տխրահռչակ փորձը, նույն ձախողումների ու բացթողումների կրկնությամբ, այլեւս իրավունք չունենք թույլ տալու:
Ահա սա է, որ ակնհայտորեն հաշվի չեն առել Ռալֆ Պիտերսն ու նրա փորձագիտական խումբը` կրկին անհարմար վիճակի մեջ դնելով ԱՄՆ պետքարտուղարությանը:
Ամերիկյան փորձագիտական միտքը Ռալֆ Պիտերսի եւ նրան պատկանող փորձագիտական մտքի նմանությամբ, ամեն անգամ, անհարմար վիճակի մեջ է դնում ԱՄն պետքարտուղարությանը, ինչպես օրինակ ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելին, երբ պարզվում է, որ այնուհանդերձ Իրաքում մասսայական ոչնչացման զենք չկա, ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին, երբ վրաց-օսական պատերազմի ժամանակ պարզվում է, որ օսերը անկախության եւ ինքնիշխանության համար պայքարում բավարար ներուժ, ցանկություն եւ կամք ունեն, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, երբ պարզվում է, որ ԱՄՆ Միջին Արեւելյան ծրագրերում հաշվի չի առնված մարդասիրական ճգնաժամի իրական ծավալների եւ դրա իրական պատասխանատուների հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ տարածաշրջանում ապրող հայության իրավունքներն ու շահերը:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեղավոր չէ, որ ամեն անգամ ստիպված է խուսափողական պատասխաններ տալ Հայոց ցեղասպանությանը առնչվող հարցերին, որովհետեւ ամերիկյան փորձագիտական միտքը հաշվի չի առել, անտեսել ու շրջանցել է Միջին Արեւելքում ապրող հայության իրավունքներն ու շահերը` դա հանգեցնելով Սրբազան Արարատի տեսականորեն հնարավոր փոխանցմանը ՀՀ-ին: Հայության եւ Հայաստանի իրավունքների անտեսումն էլ հենց բավարար պատճառ էր, որ ի սկզբանե տապալման դատապարտված լինեին Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները, որ նմանատիպ այլ ծրագրեր եւս մոտ ապագայում ձախողման դատապարտվեն:
Այնպես որ ճիշտ կլինի ասել, թե ԱՄՆ արտաքին քաղաքականության համար ընդհանրապես, եւ ԱՄՆ պետքարտուղարության համար մասնավորապես հրատապ խնդիր է ԱՄՆ փորձագիտական խմբերի եւ ԱՄՆ փորձագիտական մտքի փոփոխությունը, թարմացումը, առանց որի հնարավոր չէ ԱՄՆ արտաքին քաղաքական նոր, թարմ մտքի ի հայտ գալը, թե՜ Միջին Արեւելքում, թե՜ աշխարհի մեկ այլ հատվածում:
Երեւում է, որ շատերը չեն հասկանում եւ կամ ձեւացնում են, թե չեն հասկանում Միջին Արեւելքի երկրներին ու ժողովուրդներին, այդ թվում` հայությանն ու Հայաստանին ուղղված սպառնալիքների իրական չափերն ու դրանց հետեւանքները, բայց դա չի նշանակում, որ սպառնալիքների հաղթահարմանն ուղղված հայ իրավական-քաղաքական նոր միտքն իր կարգին իրավունք չունի զարգանալու եւ արմատավորվելու մեր մեջ:
Իրանը Ռալֆ Պիտերսի հոդվածում և քարտեզներում
ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի 2006 թվականի հունիսի 6-ին գրած «Միջին Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների» հոդվածում Իրանին վերաբերող հատվածը հետեւյալն է. «Խելացնոր սահմաններով Իրանն իր տարածքի մի մասը կզիջի Միացյալ Ադրբեջանին, Ազատ Քուրդիստանին, Արաբական Շիա պետությանը եւ Ազատ Բելուջստանին: Բայց ձեռք կբերի Աֆղանստանի տարածքում գտնվող Հերաթի նահանգները, որոնք Պարսկաստանի հետ պատմական եւ լեզվական առնչություններ ունեն: Իրանն այդպիսով կդառնա էթնիկական առումով զուտ պարսկական պետություն: Հարցական կմնա միայն «Բանդար Աբբասի» նավահանգստի հարցը: Պե՞տք է այն Արաբական Շիա պետությանը, դժվար խնդիր է» (1):
Այս ամենը իր հերթին նշանակում է, որ «Արաբական գարուն» անվանումը կրող այս գործընթացը, որն ուղեկցվում է արաբական պետությունների սահմանների փոփոխությամբ, որը արաբական պետությունների մասնատում է նշանակում իրականում, Իրանից սկսած ուղեկցվելու է միլիոնավոր ու միլիոնավոր մարդկանց բռնագաղթերով եւ որը կարող է սրբել տանել Իրանին սահմանակից գրեթե բոլոր պետությունների բնական, թե անբնական սահմանները, ու պետականությունները նույնպես: Այս ամենը նշանակում է, որ Միջին Արեւելքի այս հատվածը երկար ժամանակով ընկղմվելու է ազգամիջյան ու կրոնական բախումների, քաոսի, հակասությունների, անկայունության, անկարգությունների եւ անիշխանության ճահճուտի մեջ: Հետաքրքրական հարց է առաջանում, փորձագիտական միտքն առաջարկում է, իսկ պատասխանատվությունը ո՞վ է կրելու, քաղաքական վերնախա՞վը:
Նկատենք սակայն, որ այստեղ եւս, ինչպես Սիրիայի հայության դեպքում (2), անտեսվում է Իրանում ապրող հայության իրավունքները: Ռալֆ Պիտերսի եւ նրա փորձագիտական խմբի համար Միջին Արեւելքի տարածաշրջանում ասես գոյություն չունեն հայությունն ու Հայաստանը, որն էլ պատճառ է, որ կրկին, ինչպես Սիրիայի դեպքում քննության առնենք Իրանի հայությանը սպառնացող հիմնական մարտահրավերները: Իսկ դրանք երեքն են: Առաջին, երբ Իրանում ներքին քաղաքական ճգնաժամ է, երկրորդ, երբ Իրանը ենթարկվում է արտաքին ագրեսիայի եւ երրորդ, երբ Իրանի հայությունը, ինչպես երկրի այլ ժողովուրդներ եւս, հարկադրվում են բռնագաղթի: Առաջին երկուսի համար Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը դեռեւս անցնող տարվա ընթացքում կանխատեսել ու ամրագրել է սպառնալիքները հաղթահարելու իրավական - քաղաքական հստակ միջոցներ ու մեխանիզմներ: Դրանք ձեւարկերպված են Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 2011 թվականի մարտի 29-ին ընդունած «Արեւեմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, զինված, դրական չեզոքության մասին» հատուկ որոշման մեջ:
Հաշվի առնելով տվյալ երկրի (Իրանի, Սիրիայի կամ Միջին Արեւելքի մեկ այլ պետության) ներքին քաղաքական հնարավոր ճգնաժամի բռնկումը` Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի որոշման 3-րդ հոդվածում նշվել է. <>:
Հաշվի առնելով տվյալ երկրի (Իրանի, Սիրիայի կամ Միջին Արեւելքի մեկ այլ պետության) նկատմամբ հնարավոր ագրեսիան` Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի վերոհիշյալ որոշման 4-րդ հոդվածում նշվել է. <
Ավելին, այս որոշումներին որպես տրամաբանական շարունակություն 2011 թվականի դեկտեմբերի 26-ին ստորագրվել է մեկ այլ որոշում եւս, <> որոշման հրամանագիրը:
Երրորդ սպառնալիքի, հարկադրված բռնագաղթի հետ կապված մշակվել է հետեւյալ առաջարկը, որ եթե, այնուհանդերձ, հայությունը ստիպված է բռնագաղթել, ապա նա նահանջելու այլ տեղ չունի այլեւս պատմական հայրենիքից բացի եւ դրա իրավական – քաղաքական բոլոր հետեւանքներով հանդերձ (3): Արդեն իսկ առկա է Ադրբեջանի 500 հազար հայ քաղաքացիների փորձը, որտեղ միջազգային ընկերակցությունը չկրեց եւ ոչ մի ապատասխանատվություն, եւ մենք չկարողացանք պաշտպանել Ադրբեջանի հայության իրավունքները: Նույն տխրահռչակ փորձը, նույն ձախողումների ու բացթողումների կրկնությամբ, այլեւս իրավունք չունենք թույլ տալու:
Ահա սա է, որ ակնհայտորեն հաշվի չեն առել Ռալֆ Պիտերսն ու նրա փորձագիտական խումբը` կրկին անհարմար վիճակի մեջ դնելով ԱՄՆ պետքարտուղարությանը:
Ամերիկյան փորձագիտական միտքը Ռալֆ Պիտերսի եւ նրան պատկանող փորձագիտական մտքի նմանությամբ, ամեն անգամ, անհարմար վիճակի մեջ է դնում ԱՄն պետքարտուղարությանը, ինչպես օրինակ ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելին, երբ պարզվում է, որ այնուհանդերձ Իրաքում մասսայական ոչնչացման զենք չկա, ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին, երբ վրաց-օսական պատերազմի ժամանակ պարզվում է, որ օսերը անկախության եւ ինքնիշխանության համար պայքարում բավարար ներուժ, ցանկություն եւ կամք ունեն, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, երբ պարզվում է, որ ԱՄՆ Միջին Արեւելյան ծրագրերում հաշվի չի առնված մարդասիրական ճգնաժամի իրական ծավալների եւ դրա իրական պատասխանատուների հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ տարածաշրջանում ապրող հայության իրավունքներն ու շահերը:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեղավոր չէ, որ ամեն անգամ ստիպված է խուսափողական պատասխաններ տալ Հայոց ցեղասպանությանը առնչվող հարցերին, որովհետեւ ամերիկյան փորձագիտական միտքը հաշվի չի առել, անտեսել ու շրջանցել է Միջին Արեւելքում ապրող հայության իրավունքներն ու շահերը` դա հանգեցնելով Սրբազան Արարատի տեսականորեն հնարավոր փոխանցմանը ՀՀ-ին: Հայության եւ Հայաստանի իրավունքների անտեսումն էլ հենց բավարար պատճառ էր, որ ի սկզբանե տապալման դատապարտված լինեին Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները, որ նմանատիպ այլ ծրագրեր եւս մոտ ապագայում ձախողման դատապարտվեն:
Այնպես որ ճիշտ կլինի ասել, թե ԱՄՆ արտաքին քաղաքականության համար ընդհանրապես, եւ ԱՄՆ պետքարտուղարության համար մասնավորապես հրատապ խնդիր է ԱՄՆ փորձագիտական խմբերի եւ ԱՄՆ փորձագիտական մտքի փոփոխությունը, թարմացումը, առանց որի հնարավոր չէ ԱՄՆ արտաքին քաղաքական նոր, թարմ մտքի ի հայտ գալը, թե՜ Միջին Արեւելքում, թե՜ աշխարհի մեկ այլ հատվածում:
Երեւում է, որ շատերը չեն հասկանում եւ կամ ձեւացնում են, թե չեն հասկանում Միջին Արեւելքի երկրներին ու ժողովուրդներին, այդ թվում` հայությանն ու Հայաստանին ուղղված սպառնալիքների իրական չափերն ու դրանց հետեւանքները, բայց դա չի նշանակում, որ սպառնալիքների հաղթահարմանն ուղղված հայ իրավական-քաղաքական նոր միտքն իր կարգին իրավունք չունի զարգանալու եւ արմատավորվելու մեր մեջ:
«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
Ծանոթագրություն
1. Տես, Ռալֆ Պիտերս, «Միջին Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների», թարգմանությունը եւ նախաբանը «Ազգ» օրաթերթի, 25.08.2006թ.: Blood borders, How a better Middle East would look, By Ralph Peters, All content © 2006, Armed Forces Journal | Terms of Service.
2. Տես, «Սիրիան Ռալֆ Պիտերսի հոդվածում եւ քարտեզներում>>, 27.02.2012, http://oukhtararati.com/
3. Տես, «Հայությունը նահանջելու այլ տեղ չունի այլեւս, բացի իր հայրենիքից…», 14.02.2012, http://oukhtararati.com/