Լրահոս

15.05.2009 16:49


Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը թույլ կտա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում լուրջ առաջընթաց արձանագրել»

Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը թույլ կտա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում լուրջ առաջընթաց արձանագրել»

Երևանում գտվող Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը Սանկտ-Պետերբուրգում կայանալիք  Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից լուրջ ակնկալիքներ ունի։ «Մենք համաձայն ենք, որ երկու կողմերը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքում միմյանց ավելի են մոտեցել, և էլ ավելի մեծ առաջընթաց կունենան Հունիսի 4-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք նախագահների հանդիպման ժամանակ»,-ասել է Ֆոլը։ Նա նշել է, որ բանակցային գործընթացի բոլոր մասնակիցները պետք է անեն հնարավորինը՝  նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների լուծմանը։

Այս խորագրի վերջին նյութերը