Արմեն Հովհաննիսյան. «Սերժ Սարգսյանի ելույթը՝ սեփական բացասական կերպարից ձերբազատվելու փորձ է»
Բլոգեր Արմեն Հովհաննիսյանը մեկնաբանելով ՀՀԿ 13–րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթը՝ «7օր»–ին ասել է.
–Կարծում եմ՝ այն սեփական բացասական կերպարից ձերբազատվելու փորձ է, որը շատ տարօրինակ է թվում։ Ֆիզիկական առումով, անհատների առումով բացարձակապես նույն մարդիկ են մնում։ Բավական հեգնական իրավիճակ է՝ հասկանալով, որ այն, ինչ իրենք արել են այս տարիների ընթացքում, այնքան էլ հրապուրիչ չէ քաղաքացիերի համար. ինչ–որ հեղափոխությունից են խոսում, բայց ինչպես դա կարող է տեղի ունենալ առանց իշխանափոխության, ինձ համար հասկանալի չէ։ Ցանկացած ժողովրդավարական երկրում այդ աստիճան արմատական փոփոխությունները, որոնք հռչակվում են, լինում են իշխանափոխության շրջանակներում։ Այսինքն՝ նոր ուժ է գալիս, մարդիկ իրենց օգտին քվեարկում են, նրանք գալիս են իշխանության և այլ քաղաքականություն են սկսում վարել։ Մինչդեռ մեզ մոտ մի 50 տարի պատրաստվում են մնալ իրենք, 5 տարին մեկ մի նոր քաղաքականություն հռչակեն և փորձեն իրականացնել։ Ստացվում է, որ քաղաքացիներին, մեղմ ասած, այնքան էլ հարգալից չեն վերաբերվում, շատ ցածր կարծիքի են մեր ինտելեկտուալ կարողությունների մասին. այսինքն՝ մենք կարող ենք հանդուրժել դա։ Բայց ես կարծում եմ, որ քաղաքացիները դա հանդուրժել չեն կարող։ Եթե իրենց քաղաքականությունը այնպիսին է, ինչպիսին կա, ուրեմն պետք է գան այլ մարդիկ՝ այլ քաղաքականություն վարելու համար։

7or.am